Ռուսաստանում աշխատուժի փոխարեն կիրառվող ռոբոտները, հնարավոր է, հարկվեն

Ռուսաստանում աշխատուժի փոխարեն կիրառվող ռոբոտները, հնարավոր է, հարկվեն

Ռուսաստանում աշխատուժի փոխարեն ռոբոտների կիրառումը կարող է հարկվել՝ եկամտահարկի 13%-անոց դրույքաչափին համապատասխան:

Ինչպես հաղորդում է ТАСС-ը, երկրի ֆինանսների նախարարություն նման առաջարկ է ներկայացրել «Պրոգրեսիվ կրթության ինստիտուտը»՝ հիմնավորելով, որ աշխատանքի ռոբոտացումը լայն տարածում է գտնում ոչ միայն արդյունաբերական ձեռնարկություններում, այլ նաև այլ տարածված մասնագիտությունների դեպքում, ինչի հետևանքով, ըստ կազմակերպության տվյալների, առաջիկա 10-15 տարում 20 մլն ռուս կարող է գործազուրկ դառնալ:

«Հետևաբար, գործազրկության իրական սպառնալիքը փոխհատուցելու համար բնակչության պաշտպանության անհրաժեշտ մեխանիզմներ պետք է արդեն այժմ մշակվեն»,- կարծում է ինստիտուտի տնօրեն Աննա Մարքսը:

Կազմակերպությունն առաջարկել է նաև, որ նոր հարկատեսակի հավաքագրումից գոյացող գումարներն ապագայում կարող են փոխանցվել «Խոցելի մասնագիտությունների վերապրոֆիլավորման հիմնադրամ», իսկ նման «խոցելի» մասնագիտությունների տար անձանց շարքին են դասվել վաճառողները, գանձապահները, թիկնապահները, էքսկուրսավարները և բանկի աշխատակիցները:

Ներկայացված առաջարկը հավանություն է ստացել Պետդումայի բյուջետային և հարկային հարցերով կոմիտեում, ՌԴ Հանրային խորհրդում, ֆինանսների նախարարությունում այն դեռ չի քննարկվել, իսկ աշխատանքի նախարարությունից շտապել են հուսադրել, որ թեև բազմաթիվ մասնագիտությունների անհեռանկարային լինելուն, ավտոմատացման պարագայում ևս նոր աշխատատեղեր են ստեղծվելու:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում