Բայդենը հանձնարարել է 500 մլն դոլար հատկացնել աֆղան փախստականների օգնությանը

Բայդենը հանձնարարել է 500 մլն դոլար հատկացնել աֆղան փախստականների օգնությանը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուշագիր է ստորագրել աֆղան փախստականներին 500 մլն դոլարի օգնություն հատկացնելու վերաբերյալ։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։

Օգնությունը կհատկացվի փախստականների, կոնֆլիկտից տուժածների և ռիսկի ենթարկված այլ անձանց անհետաձգելի կարիքների բավարարման համար, կարող է տրամադրվել երկկողմ կամ բազմակողմ հիմքով, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների կամ ՀԿ-ների միջոցով։

Ինչպես արդեն հայտնել էինք, Բայդենը թալիբների կողմից Աֆղանստանի գրավման և երկրում ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատությունը դրել է աֆղանական կառավարության և երկրի անվտանգության ուժերի վրա՝ արդարացնելով զորքերը երկրից դուրս բերելու ԱՄՆ-ի որոշումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում