Տոկիոյում պայթյուն է որոտացել, որի հետևանքով կան վիրավորներ
Տոկիոյի Շիմբաշի թաղամասի շենքերից մեկում պայթյունի ձայն է լսվել, որից հետո ծուխ է տարածվել։ Միջադեպի հետևանքով, ըստ ոստիկանության տվյալների, 3 մարդ է վիրավորվել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Kyodo գործակալությունը։
Միջադեպի մասին ոստիկանությունն ահազանգ է ստացել հուլիսի 3-ին, տեղի ժամանակով ժամը 15։15-ի սահմաններում։
Ոստիկանությունից հայտնել են, որ շենքի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել։
Շենքի հարակից տարածքում բազմաթիվ ճաշարաններ և գրասենյակներ կան։
Որոշ ԶԼՄ-ներ, հղում անելով հրշեջ ծառայությանը, նշում են 4 վիրավորի մասին։
Հրդեհի պատճառներն առայժմ հայտնի չեն։
Կարծիքներ