Հայաստանում սպասվում է անկայուն ջերմային ֆոն, օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում սպասվում է անկայուն ջերմային ֆոն, օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Երևանում մայիսի 18-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 17-ին, 18-ի գիշերը, 19-ին և 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում մայիսի 17-19-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 16-ին հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ:

Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 17-19-ի գիշերը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 16-ի ցերեկը կնվազի 7-10 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա:

 

Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում