Ռուսաստանում կորոնավիրուսից հետո ապաքինվածների թիվը գերազանցել Է 4 միլիոնը
Կորոնավիրուսային վարակից հետո բուժված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել Է 8 447-ով: Ընդամենն արդեն ապաքինվել Է 4 003 576 մարդ, մարտի 15-ին լրագրողներին հայտնել են նոր հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:
Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալներով՝ մնացել Է վարակվածների ընդհանուր թվի 91 տոկոսի մակարդակում: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 9 437-ով՝ մինչեւ 4 400 045: Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել Է 0,21 տոկոսից փոքր-ինչ ավելի: Ներկայումս Ռուսաստանում շարունակում Է բուժումը 303 975 մարդ:
Կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում Ռուսաստանում աճել Է 404-ով՝ մեկ օր առաջվա 395-ի դիմաց, մինչեւ 92 494: Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել Է 2,1 տոկոսի մակարդակում, հետեւում Է շտաբի տվյալներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ