Առաջին խմբում պայմանավորված խաղերի անցկացման խնդիրն այս պահի դրությամբ լուծված է. Մելիքբեկյան
Հայաստանի ֆուտբոլի առաջին խմբում պայմանավորված խաղերի անցկացման հարցն այս պահին լուծված է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հեռահար ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:
«Այս մրցաշրջանի մեկնարկից հետո այլևս չենք ստանում պայմանավորված խաղերի մասին ահազանգեր: Դա նշանակում է, որ մենք ճիշտ ճանապարհով էինք գնում, սակայն միշտ պետք զգոն լինել այդ հարցում: Այդ պահի դրությամբ առաջին խմբում պայմանավորված խաղերի անցկացման խնդիրն լուծված է»,-շեշտեց նա:
Ընթացիկ տարվա հուլիսին ՀՖՖ որոշում էչ ընդունել դադարեցնել առաջին խմբի առաջնությունը: Մի ակումբներ մեղադրվում էին պայմանավորված խաղերի անցկացնելու մեջ
Կարծիքներ