Արմեն Սարգսյանը ցավակցել է Ֆրանսիայի նախկին նախագահի մահվան կապակցությամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի նախկին նախագահ, Նանսենի մրցանակի դափնեկիր Վալերի Ժիսկար դ´Էստենի մահվան կապակցությամբ:
Նախագահ Սարգսյանը մասնավորապես ընդգծել է, որ Վալերի Ժիսկար դ´Էստենն իր ուրույն ներդրումն է ունեցել Ֆրանսիայի պետականության, ժողովրդավարության, ներքին և արտաքին քաղաքականության ամրապնդման գործում՝ ջանք ու եռանդ չխնայելով երկրի առաջընթացն ու բարգավաճումը խթանելու համար:
Նախագահ Սարգսյանը հայ ժողովրդի և անձամբ իր անունից ցավակցություն ու զորակցություն է հայտնել նախագահ Մակրոնին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին:
Կարծիքներ