Ջրափրկարարները Սևանա լճից դուրս են բերել ՌԴ քաղաքացիներին
ՌԴ քաղաքացիները Սևանա լիճ են մտել հեծանվանավակով և չեն կարողացել մոտենալ ափին․ նրանց օգնել են ջրափրկարարները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության՝ Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ժամը 16։32-ին տեղեկություն է ստացել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափից մոտ 3 կմ հեռավորության վրա նկատվել են հեծանվանավակով քաղաքացիներ, որոնք չեն կարողանում մոտենալ ափին։
Հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները Սևանի թերակղզու հարավային ափ են դուրս բերել քաղաքացիներին (ՌԴ քաղաքացիներ Ա․ Գ․՝ ծնված 2002 թ․, Դ․ Մ․՝ ծնված 1994 թ․, Մ․ Յ․՝ ծնված 1995 թ․, Ռ․ Կ․՝ ծնված 1995 թ․, Ա․ Կ․՝ ծնված 1999 թ․) և հեծանվանավակը։
Կարծիքներ