Տարին ավարտում ենք բավականին մեծ ձեռքբերումներով. Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ

Տարին ավարտում ենք բավականին մեծ ձեռքբերումներով. Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ

Կարող ենք արձանագրել՝ տարին ավարտում ենք բավականին մեծ ձեռքբերումներով: Այս տարի կառուցել ենք 123 բակ՝ բոլոր 12 վարչական շրջաններում, ապամոնտաժել 274 ավտոտնակ, որոնց մի մասը դարձել է բակային տարածք, մի մասը՝ զրուցարաններ, մյուս մասը թողել ենք որպես կանաչ տարածքներ: Դրանով բացազատել ենք մոտ 139 հազար քառակուսի մետր զավթված տարածք: Այս մասին ասում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը՝ ամփոփելով 2024 թվականը:

«Բյուջեով բավական մեծ գումար ենք հատկացրել բակային աշխատանքներ իրականացնելու համար՝ մոտ 3,7 մլրդ դրամ, որը հաջորդ տարվա բյուջեով էլ ավելի է ավելանալու»,- տեղեկացնում է Փամբուխչյանը:

Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում