Այս անհեթեթությունը հերքում եմ վերջին անգամ. Ես թույլ չեմ տվել և թույլ չեմ տա երբևէ իմ անունը մրոտել. Արեն Մկրտչյան

Այս անհեթեթությունը հերքում եմ վերջին անգամ. Ես թույլ չեմ տվել և թույլ չեմ տա երբևէ իմ անունը մրոտել. Արեն Մկրտչյան

Արեն Մկրտչյանը գրառում է արել, որտեղ ասվում է․

Այս անհեթեթությունը հերքում եմ վերջին անգամ
Արթուր Վանեցյանը օրեր առաջ իր հարցազրույցներից մեկում իմ անունն է տվել` փաստացի հերքելով իմ անձի շուրջ արդեն 4 տարի տարբեր անհայտ ծագման կայքերով շրջանառված մի անհեթեթություն, որտեղ փորձ էր արվում մրոտել անունս, իմ անունը կապել Մանվել Գրիգորյանի հետ կապված հայտնի իրադարձությունների հետ` ընդգծելով, որ դա 《սարքված》է և որը ես հերքել էի 4 տարի առաջ։

Արթուր Վանեցյանն ասում է, որ իր` ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ կառույցը ստացել է օպերատիվ տեղեկություններ, իրականացրել օպերատիվ-հետախուզական գործողություններ, նշում է, որ այն ամենը, ինչ կա հայտնի տեսանյությում, լիովին իրականություն է, ինչպես ինքն է ասում` 《պաստանովկա》 չէ, որևէ մեկը որևէ տեղ տուշոնկա չի դրել ու նկարել, որ դա ԱԱԾ բացահայտումն է, ԱԱԾ-ն բացահայտել է այն, ինչ կա, իսկ նկարահանումը կառույցի իրականացրած օպերատիվ նկարահանումն է։
Արթուր Վանեցյանը հավելում է, որ դա ապօրինի 《զենք-զինամթերքի》մասին բացահայտում էր, ոչ տուշոնկայի ու մնացածի, որը զենքի հետ մեկտեղ իրենք բացահայտել էին, բայց դրան տրվեց քաղաքական ենթատեքստ, և Արեն Մկրտչյանն այդ գործում, իբր, մասնակցություն ուներ։

Ես, թերևս վերջին անգամ, պաշտոնապես հայտարարում եմ` ես ԱԱԾ տեսանյութը, այդտեղ առկա կադրերը առաջին անգամ տեսել եմ Հանրային հեռուստատեսությամբ, ինչպես ողջ հանրությունը, երբևէ որևէ մասնակցություն չեմ ունեցել այդ տեսանյութի մոնտաժմանը, բովանդակության կազմմանը, որևէ առնչություն չեմ ունեցել այդ բացահայտմանը (ի պաշտոնե իրավունք էլ չեմ ունեցել` լինելով վարչապետի օգնական)։

Ես թույլ չեմ տվել և թույլ չեմ տա երբևէ իմ անունը մրոտել, և լավ է, որ այդ ժամանակվա ԱԱԾ տնօրենն է նշում, որ իր գլխավորած կառույցի բացահայտումն իրական է, 《պաստանովկա》չէ։ Իսկ Մկրտչյան Արենը ենթատքստ տվող չէ, ենթատեքստ տվողների, մարդկանց գլխին սարքողների դեմ ամբողջ գիտակից կյանքում պայքարած քաղաքացի և պետական պաշտոնյա։

Շնորհակալություն ուշադրության համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում