Շնչառական հիվանդություններ ունեցողները հանրային բաց վայրերում կարող են դիմակ չդնել (տեսանյութ)
Պարետի նոր որոշմամբ՝ շնչառական հիվանդություններ ունեցողները հանրային բաց վայրերում կարող են դիմակ չդնել։ Այդ անձինք, դիմակ չդնելու դեպքում, եթե ոստիկանության ծառայողին ներկայացնեն հիվանդության վերաբերյալ բժշկական փաստաթուղթ, ապա նրանց նկատմամբ արձանագրություն չի կազմվի։
Չներկայացնելու դեպքում արձանագրություն կկազմվի։ Եթե վարչական վարույթի ընթացքում ներկայացվի հիվանդության վերաբերյալ բժշկական փաստաթուղթ, ապա վարույթը կկարճվի։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Ոստիկանությունը մեկ անգամ ևս ընդգծում է. խոսքը վերաբերում է միայն հանրային բաց վայրերում դիմակ չդնելուն։ Արտակարգ դրության հայտարարումից մինչ օրս հանրային բաց վայրերում դիմակ չդնելու փաստերով կազմվել է 45682 արձանագրություն։
Կարծիքներ