Ճապոնիայում թայֆունի պատճառով շուրջ 1800 մարդ կտրվել է արտաքին աշխարհից
Տոտորիի պրեֆեկտուրայում մոտ 1800 մարդ կտրվել է արտաքին աշխարհից Լան թայֆունի հետևանքների պատճառով, որը երեկ երեկոյան հարվածել է Ճապոնական ծովի ափին։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։
Շիզուոկա պրեֆեկտուրայում մոտ 400 հազար մարդու նույնպես խորհուրդ է տրվել տարհանվել Լան թայֆունի հետևանքով առաջացած հորդառատ անձրևներից սողանքների վտանգի պատճառով: Այս մասին են վկայում պրեֆեկտուրալ իշխանությունների արտակարգ ահազանգերի տվյալները։
Վերջին տվյալներով՝ Ճապոնիայի ութ պրեֆեկտուրաներում աղետի հետեւանքով տուժել է առնվազն 49 մարդ։ Առնվազն մեկ մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Կարծիքներ