Հայաստանի բասկետբոլի կանանց Մ-20 հավաքականը զիջեց Ուկրաինային

Հայաստանի բասկետբոլի կանանց Մ-20 հավաքականը զիջեց Ուկրաինային

Հայաստանի բասկետբոլի մինչև 20 տարեկանների կանանց հավաքականը շարունակում է ելույթները Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի D ենթախմբում: 

 

Երկրորդ խաղում մեր հավաքականը մրցում էր Ուկրաինայի հետ: Զիջելով բոլոր քառորդներում, Հայաստանի ընտրանին պարտությում կրեց 66:79 հաշվով: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց մեր թիմի խաղացող Փաթիլ Եագուպեանը, որը վաստակեց 25 միավոր:

 

Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հուլիսի 17-ին, Հունաստանի ազգային թիմի հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում