Բելգիայի խորհրդարանը ճանաչեց եզդիների ցեղասպանությունը․ Ռուստամ Բաքոյան
Իմքայլական պատգամավոր, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Շնորհակալություն Բելգիա։
Բելգիայի խորհրդարանը ճանաչեց եզդիների ցեղասպանությունը: Եզդիների ցեղասպանության ճանաչման բանաձևում Բելգիան հայրենի հողեր վերադառնալու և երկրի վերակառուցմանը մասնակցելու կոչ է արել եզդի բնակիչներին:
Միաձայն ընդունված բանաձևում նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է 2014 թվականից Իրաքում և Սիրիայում եզդիների դեմ «Իրաք-Շամ իսլամական պետության» ահաբեկիչների իրականացրած ցեղասպանությունը»:
Կարծիքներ