Մեղրիի լեռնանցքում ավարտվել են քարաթափված հատվածի մաքրման աշխատանքները

Մեղրիի լեռնանցքում ավարտվել են քարաթափված հատվածի մաքրման աշխատանքները

Մ-2, Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի - հայ-իրանական սահման միջպետական ավտոճանապարհի Մեղրիի լեռնանցքում (կմ 372-ից մինչև կմ 373 հատված) ավարտվել են քարաթափված հատվածի մաքրման աշխատանքները։ Ճանապարհահատվածը երկկողմանի բաց է ցանկացած տիպի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 20-ին՝ ժամը 00:30-ին, Մ-2, Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի - հայ-իրանական սահման միջպետական ավտոճանապարհի Մեղրիի լեռնանցքում (կմ 372-ից մինչև կմ 373 հատված) տեղի է ունեցել քարաթափում՝ 120 խմ ծավալով։ Ճանապարհահատվածը միակողմանի փակ էր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում