Արցախում ականի վրա ևս 1 ադրբեջանցի է պայթել
ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Արցախում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Թալիշ գյուղում, հակատանկային ականի վրա 1 ադրբեջանցի է պայթել: Այս մասին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը:
Նշենք, որ Արցախում կրակի դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ համաձայնագրից մինչև այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ականների վրա 15-ից ավել ադրբեջանցի զիվոր ու քաղաքացիական անձ է պայթել:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը այդ միջադեպերի կապակցությամբ քաղաքացիներին զգուշացրել է խուսափել իրենց վերահսկողության տակ անցած տարածքներ այցելելուց, քանի դեռ ամբողջությամբ ականազերծում չի եղել:
Կարծիքներ