Տաշիր-Գոգավան ճանապարհին ավտովթարի հետևանքով կան տուժածներ և զոհ
Հունվարի 3-ին, ժամը 15։11-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր-Գոգավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Տաշիր-Գոգավան ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ին բախվել են «GAZ» (վարորդ՝ Հ․ Ա․) և «Volvo» (վարորդ՝ Խ․ Ս․) մակնիշների ավտոմեքենաները։ Հ․ Ա․-ն տեղում մահացել է։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «GAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Տ․ Ա․-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են «GAZ» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղևորներ Ս․ Չ․-ին (ծնված 1958 թ․), Ա․ Ա․-ին (ծնված 1982 թ․), Ա․ Ս․-ին (ծնված 1989 թ.) և Ն․ Ա․-ին (ծնված 1989 թ․) պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային։ Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Հ․ Ա․-ի դին և մոտեցրել շտապօգնության մեքենային։
Խ․ Ս․-ն և «GAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղից Տ. Ա․-ն և Ս. Չ․-ն տեղափոխվել են մեկ այլ բժշկական կենտրոն․ բժիշկները Խ․ Ս․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, Տ. Ա․-ինը և Ս. Չ․-ինը՝ ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության։
Կարծիքներ