Անչափ զգացված եմ նման վերաբերմունքից․ ճանապարհին մնացած քաղաքացին՝ պարեկի ցուցադրած օգնության մասին

Անչափ զգացված եմ նման վերաբերմունքից․ ճանապարհին մնացած քաղաքացին՝ պարեկի ցուցադրած օգնության մասին

Երևանում պարեկային ծառայության աշխատակիցներն օգնել են ճանապարհին մնացած վարորդին։ Այս մասին իր էջում հայտնում է Ֆեյսբուքի օգտատեր Ժաննա Հովհաննիսյանը։ 

«Երեկ աշխատանքից տուն վերադառնալիս հայտնաբերեցի, որ անհրաժեշտ է լիցքավորել ավտոմեքենան, հուսով էի որ կհասնեմ իմ ամենօրյա նախընտրելի բենզալցակայան, սակայն բենզինը վերջացավ , և Ռուբինյանց փողոցում , ճանապարհի մեջտեղում կանգ առավ ավտոմեքենան, միացրեցի վթարային ազդանշանները։ Իմ կանգառը խոչընդոտում էր երթևեկությանը։ Բայց մոտ երեք րոպե անց հայտնվեց պարեկային ավտոմեքենան։

Երիտասարդ պարեկը մոտենալով ինձ շատ սիրալիր հարցրեց, թե ինչու եմ կանգնել, ինչ է պատահել։ Ես բացատրեցի իրավիճակը, որից հետո ոստիկանը խնդրեց մի քանի րոպե սպասել, մինչև կվերադառնա, այնուհետև պարեկային մեքենայով հեռացավ։ Կարճ ժամանակ անց վերադարձավ բենզինի շիշը ձեռքին, խնդրեց բացել բենզոբաքի կափարիչը, լցրեց բենզինը, այնուհետև խնդրեց գործարկել ավտոմեքենան։ Գործարկելուց հետո խնդրեցի վերցնել բենզինի գումարը, սակայն կտրուկ հրաժարվեց, բարի ճանապարհ մաղթեց, և ես հեռացա։ Սա իմ առաջին հանդիպումն էր այս նոր ծառայության հետ։ Անչափ զգացված եմ պարեկների նման վերաբերմունքից։Շնորհակալ եմ ձեզ հարգելի պարեկներ»,- գրել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում