Բլինկենը հայտարարել Է, որ ԱՄՆ-ն կոչ է անում դադարեցնել Իսրայելի գնդակոծությունները
Միացյալ Նահանգները կարծում է, որ Իսրայելի հրթիռակոծությունները պետք է անհապաղ դադարեցվեն, պաղեստինցիներն ու իսրայելցիները պետք է գործնական քայլեր ձեռնարկեն լարվածությունը թուլացնելու ուղղությամբ։ Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, հայտարարել Է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Հորդանանի արտաքին գործերի և հայրենադարձների հարցերով նախարար Այման Հուսեյն Աբդալլահ աս Սաֆադիի հետ հանդիպման ժամանակ ։
«Հրթիռակոծությունները պետք է անհապաղ դադարեցվեն։ Մենք մտահոգություն ենք հայտնում, բռնությունը պետք է դադարի»։ Բոլոր կողմերը պետք է ձգտեն լարվածության թուլացմանը, գործնական քայլեր կատարեն հակամարտությունը դադարեցնելու համար»,- ասել է նա:
Կարծիքներ