«Մենք խրախուսում ենք Հայաստանին շարունակել կառուցել լիարժեք ժողովրդավարություն». ԵՄ-ի շնորհավորական ուղերձը
«Մենք խրախուսում ենք Հայաստանին շարունակել կառուցել լիարժեք ժողովրդավարություն՝ ապահովելով լավ կառավարում, իրավունքի գերակայություն և մարդու իրավունքների պաշտպանություն՝ ի շահ իր քաղաքացիների»։ Այս մասին ասվում է ԵՄ-ի՝ ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձում։
«Շնորհավոր Անկախության տոնդ, Հայաստան։ ԵՄ-ն շնորհավորում է ՀՀ քաղաքացիներին հայոց պետականության և ժողովրդավարության տոնակատարության օրվա կապակցությամբ։ Մենք խրախուսում ենք Հայաստանին շարունակել կառուցել լիարժեք ժողովրդավարություն՝ ապահովելով լավ կառավարում, իրավունքի գերակայություն և մարդու իրավունքների պաշտպանություն՝ ի շահ իր քաղաքացիների»,-ասված է ԵՄ-ի ուղերձում։
Կարծիքներ