ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում ձերբակալված Հայաստանի քաղաքացիներին

ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում ձերբակալված Հայաստանի քաղաքացիներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում ձերբակալված Հայաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ հայ սպա Գուրգեն Ալավերդյանին։ Այս մասին հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։

«Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցի ժամանակ ստուգել են նրանց պահման պայմանները, տեղեկացել առողջական վիճակի մասին, հնարավորություն ընձեռել կապ հաստատել ընտանիքների հետ»,- ասաց Ամատունին։

Ադրբեջանում պահվում են Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը, զինծառայող Արայիկ Ղազարյանը, Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանը, սպա Գուրգեն Ալավերդյանն ու Արցախի բնակիչ Արսեն Բաղդասարյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում