ԱԽ քարտուղարը և Լիտվայի վարչապետի խորհրդականը քննարկել են ժողովրդավարության ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները

ԱԽ քարտուղարը և Լիտվայի վարչապետի խորհրդականը քննարկել են ժողովրդավարության ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները

Լիտվա աշխատանքային այցի շրջանակներում Անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի Արևելյան հարևանության և ժողովրդավարության խթանման հարցերով խորհրդական Գալինա Վաշենկայտեի հետ: 

Հանդիպման սկզբում կողմերը բարձր են գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի Լիտվա կատարած այցից հետո երկու երկրների միջև ձևավորված ջերմ մթնոլորտը։ 

Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները՝ ժողովրդավարության, տնտեսության, վերականգնվող էներգետիկայի և կրթության  ոլորտներում զարգացում ապահովելու նպատակով։

Այս համատեքստում լիտվական կողմը բարձր է գնահատել ժողովրդավարության հարցում Հայաստանի գրանցած զարգացումն ու ձեռքբերումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում