Ղրիմում փոթորկի պատճառով ծառերի անկման հետեւանքով երեք մարդ Է տուժել

Ղրիմում փոթորկի պատճառով ծառերի անկման հետեւանքով երեք մարդ Է տուժել

Յալթայի փողոցներում ծառերի եւ ճյուղերի անկման հետեւանքով երեք մարդ Է հոսպիտալացվել նոյեմբերի 29-ին Ղրիմում մոլեգնող փոթորկի պատճառով, ՏԱՍՍ-ին հայտնել է Յալթայի վարչակազմի ղեկավար Յանինա Պավլենկոն:

«Այս պահին գրանցված է երեք տուժած, բոլորը գտնվում են բավարար վիճակում, բոլորը հոսպիտալացվել են։ Երկու տարեց անձանց վրա ծառ է ընկել։ Ենթադրվում է, որ նրանցից մեկի մոտ ողնաշարի լուրջ վնասվածք կա, հնարավոր է՝ ողնաշարի կոտրվածք։ Եվ 16 տարեկան դեռահասը, որի գլխին ճյուղ է ընկել», - ասել է Պավլենկոն։

Յալթայի քաղաքապետը գործատուներին կոչ է արել վաղը աշխատակիցներին հեռավար աշխատանքի տեղափոխել, իսկ երեխաներին դպրոց ու մանկապարտեզ չտանել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում