Մարիա Զախարովան պատմել է ռուս դիվանագետների շրջանում կորոնավիրուսի հետեւանքով մահվան ելքով դեպքերի մասին

Մարիա Զախարովան պատմել է ռուս դիվանագետների շրջանում կորոնավիրուսի հետեւանքով մահվան ելքով դեպքերի մասին

Բազմաթիվ ռուս դիվանագետներ եւ հյուպատոսությունների աշխատակիցներ հիվանդացել են COVID-19-ով, կան մահվան ելքով դեպքեր, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Հյուպատոսական կառույցների մեր դիվանագետներն ու աշխատակիցները նույնպես մարդիկ են, եւ համավարակը նրանց էլ չի շրջանցել: Մենք, ցավոք, ունենք մահվան դեպքեր, բազմաթիվ մարդիկ հիվանդ են մեր դեսպանատներում: Մեզ մոտ կրճատվել է հյուպատոսական ընդունելությունը»,-ասել է Զախարովան «Զվեզդա» ալիքին տված հարցազրույցում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում