Կորեացի ֆիզիկոսները ռոբոտ-քամելեոն են ստեղծել

Կորեացի ֆիզիկոսները ռոբոտ-քամելեոն են ստեղծել

Հարավային Կորեայի ֆիզիկոսները ստեղծել են ռոբոտ, որն ունակ է միջավայրին համապատասխան փոխել իր գույնը: Այս մասին հայտնել է Nature Communications ամսագիրը:

Սեուլի ազգային համալսարանի ստեղծած արհեստական ​​քամելեոնի երկարությունը 38 սանտիմետր է, քաշը՝ 0.9 կիլոգրամ:

Դրա կորպուսը բաղկացած է պլաստմասե տարրերից, իսկ արտաքին պատյանը՝ հեղուկ բյուրեղյա շերտերից, որոնք ունակ են փոխել գույնը՝ կախված ջերմաստիճանից:

Ռոբոտի «մաշկը» փոխում է գույնը հատուկ սենսորների շնորհիվ, որոնք ազդանշաններ են փոխանցում արծաթե նանոալարերի ցանցի միջոցով, որը տաքացնում է հեղուկ բյուրեղները եւ ստիպում դրանց ստանալ անհրաժեշտ գույնը:

Ըստ հետազոտողների՝ այս տեխնոլոգիան հետագայում կարող է կիրառվել ճկուն էկրանների ոլորտում, ինչպես նաեւ ավտոմեքենաների համար հատուկ ծածկ ստեղծելու համար, որը թույլ է տալիս մեքենայի տիրոջը փոխել գույնը ըստ ցանկության: Բացի այդ, այն օգտակար կլինի զինվորականների համար, քանի որ ռոբոտ-քամելեոնը ունի ավելի արդյունավետ քողարկում, քան սովորական կամուֆլյաժը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում