Թուրքիայի ԱԳՆ խոսնակը Մոսկվայում դեսպան է նշանակվել
Հունիսի 16-ին Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանը մի շարք երկրներում նոր դեսպաններ նշանակելու որոշում է կայացրել:
Այս մասին հայտնել է ermenihaber-ը:
Ըստ այդմ՝ Ռուսաստանում Թուրքիայի դեսպան է նշանակվել Թուրքիայի արգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը:
Նախկինում նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնը զբաղեցրած Մուջահիթ Քյուչյուքյըլմազին Ալժիրում, Իսկ Ֆրանսիյում Թուրքիայի դեսպան Յունոս Դեմիրը դեսպան է նշանակվել Սլովակիայում:
Դեսպանների նշանակումներ են եղել նաև Լեհաստանում, Մարոկկոյում, Ուկրաինայում և Իսպանյայում:
Ֆիդանը Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում էր նշանակվել մայիսի 28-ին տեղի ունեցած ընտրություններում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո: Նա նախկինում զբաղեցնում էր Թուրքիայի ազգային հետախուզության կազմակերպության ղեկավարի պաշտոնը:
Կարծիքներ