2023-ին կրթության ոլորտին կհատկացվի մոտ 250 միլիարդ դրամ. Սիսակ Գաբրիելյանը հայտնել է՝ ինչպես կտնօրինվի այդ գումարը

2023 թվականին ԿԳՄՍ ոլորտին կհատկացվի ավելի քան 250 միլիարդ դրամ:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրելյանը՝ մանրամասնելով, թե ինչ ուղղությամբ են ծախսվելու այդ հատկացումները: Այսպես՝
ՀՀ բոլոր մարզերի տարրական դասարանների աշակերտներին կտրամադրվի անվճար սնունդ.
10 հազար ուսուցիչ 2023 թվականին հնարավորություն կունենա ատեստավորմամբ եռապատկել աշխատավարձը
Միջինում 20 տոկոսով հավելյալ կբարձրանա ԲՏՃՄ ոլորտի բոլոր ուսուցիչների աշխատավարձերը
Կմերկնարկի 24 դպրոցի եւ 53 մանկապարտեզի կառուցման կամ վերակառուցման աշխատանքները
Երեւան քաղաքում Արթուր Աբրահամի անվան մարզապալատի ստեղծման աշխատանքները կմտնեն գործնական փուլ:
Կարծիքներ