Հայաստան դաշինքում մանդատներից հրաժարվեցին Քոչարյան կրտսերին պատգամավոր շինելու ու քրեական պատասխանատվությունից ազատելու համար
Մանդատներից հրաժարվեցին Քոչարյան կրտսերին պատգամավոր շինելու ու քրեական պատասխանատվությունից ազատելու համար,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Տարոն Չախոյանը։ Չախոյանի գրառման մեջ մասնավորապես ասվում է․
Հայաստան դաշինքի պատգամավորներից մեկը՝ Գեղամ Նազարյանը Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում անգրագիտությունն է որակել ավելի վաղ արած հայտարարությունս առ այն, որ նույն դաշինքի 4 անդամները մանդատից հրաժարվեցին, որպեսզի Քոչարյան կրտսերին պատգամավոր սարքեն։
Պատգամավորը նաև զուգահեռներ է անցկացրել Հայաստան դաշինքի և ՔՊ-ի միջև, հայտարարելով թե ՔՊ-ում ևս պատգամավորներ են սարքում, ինչպես նաև մեղադրել է ֆեյքերով հնչեցրածս միտքը տարածելու մեջ։
Ստորև ներկայացնեմ մի քանի անհերքելի փաստեր։
✅ ՔՊ-ում երբեք կուսակցության անդամները մանդատից չեն հրաժարվել, որևէ մեկին պատգամավոր սարքելու համար։
✅ ՔՊ-ում կուսակցությունը երբեք չեն ծառայեցրել որևէ անձի շահերին։
✅ ՔՊ-ում երբեք որևէ մեկին չեն սարքել պատգամավոր քրեական պատասխանատվությունից ազատելու համար։
✅ Իմ ասելիքը ես հայտնում եմ իմ դեմքով, հետևաբար անհիմն են ֆեյքերով հայտարարություններս տարածելու մասին մեղադրանքները։
✅ Եվ ի վերջո՝ շարունակում եմ պնդել, Հայաստան դաշինքում մանդատներից հրաժարվեցին Քոչարյան կրտսերին պատգամավոր շինելու ու քրեական պատասխանատվությունից ազատելու համար։
Կարծիքներ