Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը կիրականացնի ՌԴ ԱԴԾ-ն. Մուստաֆաև

Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը կիրականացնի ՌԴ ԱԴԾ-ն. Մուստաֆաև

Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը համաձայն 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության, կիրականացվի Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության կողմից։

Սա ենթադրում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժի կազմակերպում:

Այս մասին ասել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը վերահսկողություն է իրականացնելու Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունների վրա։

«Բանակցությունները տարվում են 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի համատեղ հայտարարության 9-րդ կետի հիման վրա՝ դրա դրույթները հնարավորինս արագ կյանքի կոչելու նպատակով։ Առաջադրանքները շատ պարզ են. նախատեսվում է վերականգնել գոյություն ունեցող և կառուցել նոր տրանսպորտային հաղորդակցություններ, որոնք կապում են Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ։ Կապահովվեն ինչպես ուղևորափոխադրումներ, այնպես էլ բեռնափոխադրումներ, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ»,- ասել է նա՝ մեկնաբանելով Ադրբեջանի արևմտյան շրջանների և նրա Նախիջևանի միջև տրանսպորտային կապի վերականգնման եռակողմ աշխատանքային խմբի նիստի շրջանակներում բանակցությունների արդյունքները:

Ըստ Շահին Մուստաֆաևի, ներկայումս քննարկումներ են ընթանում տեխնիկական մանրամասների համաձայնեցման համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում