Գեղարքունիքի մարզում պատվաստված է բնակչության 48,2%-ը
Գեղարքունիքի մարզի բնակչության շրջանում շարունակվում են Covid-19 համավարակի դեմ պատվաստումները: Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:
Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանի տեղեկացմամբ՝ 2022 թվականի ապրիլի 19-ի դրությամբ մարզում պատվաստվել է 152 945 քաղաքացի, կամ պատվաստումային գործընթացը մարզում ունի 48,2% ընդգրկվածություն։
Ընդհանուր պատվաստվածների 80 671-ը ստացել է առաջին դեղաչափ, 69 748-ը՝ 2-րդ դեղաչափ և 2526 քաղաքացի ստացել է 3-րդ կամ բուստեր դեղաչափ։
Պատվաստումային գործընթացը կրում է շարունակական բնույթ։
Կարծիքներ