Մեխիկոյում գազի պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ավելի քան 10-ը՝ վիրավորվել
Մեքսիկայի մայրաքաղաքի արևմուտքում՝ Փենսիլվանիա Նորտե շրջանում գազի պայթյուն է տեղի ունեցել, որը ավերել է երկու փոքր բազմաբնակարան շենք։ Իշխանությունների նախնական տվյալներով՝ ավելի քան 10 մարդ վիրավորվել է, մեկը՝ զոհվել։
«Այսօր հայտնի է 12 վիրավորի մասին, որոնցից հինգը տեղափոխվել են հիվանդանոցներ», - ասվում է քաղաքի շտապօգնության վարչությունից Twitter-ում: Դեպքի վայրում բեկորների ապամոնտաժումը շարունակվում է։ Իշխանությունները կարծում են, որ ողբերգության պատճառը գազի արտահոսքն է։
Կարծիքներ