ԱՄՆ-ում թեթեւ ինքնաթիռ է կործանվել

ԱՄՆ-ում թեթեւ ինքնաթիռ է կործանվել

Ամերիկյան Միչիգան ​​նահանգի Բիվեր կղզում վթարի է ենթարկվել ոչ մեծ միաշարժիչ մարդատար ինքնաթիռ, ինչի հետևանքով զոհվել է չորս մարդ, ինչպես նաև երկու շուն: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Petoskey News-Review թերթին ։

Ավիավթարը տեղի է ունեցել կեսօրին, զոհերն են եղել օդաչուն, զույգը, ովքեր հող են փնտրում կղզում խաղողի այգիների համար, ինչպես նաև տեղի ռիելթորը։

Միջադեպից միակ փրկվածը ռիելթորի 11-ամյա դուստրն էր, նրան ծանր վնասվածքներով անհապաղ տեղափոխեցլ են տեղի հիվանդանոց։ Դեռահասին հաջողվել է փրկել այն պատճառով, որ մերձակայքում ուսումնական թռիչք իրականացնող առափնյա պահպանության ուղղաթիռի անձնակազմն արագ արձագանքել է աղետի ազդանշանին։ Ողջ մնացածի առողջական վիճակի մասին տեղեկություն դեռ չի հաղորդվում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում