Թալիբները պայթյուն են իրականացրել Աֆղանստանի ռազմաբազայում

Թալիբները պայթյուն են իրականացրել Աֆղանստանի ռազմաբազայում

«Թալիբան» շարժման զինյալները հարձակվել են Աֆղանստանի հարավում գտնվող բանակային բազայի վրա, զոհվել Է առնվազն 18 զինվոր, եւս տասը վերքեր են ստացել: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել են տեղական աղբյուրները:

Ինչպես հաղորդվում Է, թալիբները լույս մայիսի 3-ի գիշերը Ֆարահի նահանգի Բալա-Բալուք գավառում գտնվող ռազմաբազա են թափանցել հատուկ փորված թունելով: Թաջ նահանգի ղեկավար Մոհամադ Ջահիդը տեղական ԶԼՄ-ներին հաստատել Է, որ թունել թափանցած զինյալները պայթյուն են իրականացրել ռազմաբազայում: Նա չի նշել զոհվածների ստույգ թիվը: Ընդամենը ռազմակայանում գտնվում Էր շուրջ 30 զինծառայող:

Ներկայում Աֆղանստանում ընթանում Է կառավարական ուժերի եւ «Թալիբան» արմատական շարժման դիմակայությունը, որն ավելի վաղ, ըստ վերջին տվյալների, վերահսկում Էր երկրի գյուղական շրջանները եւ հարձակում ծավալում խոշոր քաղաքների վրա: Դրան զուգահեռ Աֆղանստանում իր ազդեցությունն Է ուժեղացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Աֆղանստանի պաշտպանության ու անվտանգության ազգային ուժերն ամբողջ երկրում համատեղ գործողություններ են անցկացնում ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ: 2020 թվականի սեպտեմբերի 12-ին Քատարի մայրաքաղաք Դոհայում Աֆղանստանի կառավարության եւ «Թալիբան»-ի միջեւ մեկնարկել են հաշտության բանակցությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում