ԵՄ-ում հայտարարել են փետրվարի 22-ին Ռուսաստանի դեմ առաջին պատժամիջոցների սահմանումը
Եվրամիության առաջին պատժամիջոցները Ռուսաստանի դեմ կընդունվեն արդեն փետրվարի 22-ին, բայց դրանք չեն լինի ԵՄ-ի ամբողջ պատասխանը Լուգանսկի եւ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչմանը, մանրամասների մասին խոսելը վաղ Է:
Այդ մասին հայտարարել Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ժամանելով Փաիզ Եվրամիության եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պետությունների արտաքին գործերի նախարարությունների ղեկավաների ոչ ֆորմալ համաժողովին:
«Ես որոշում ընդունեցի Փարիզում հրավիրելու Եվրամիության խորհրդի ոչ ֆորմալ նիստ արտաքին գործերի նախարարների մակարդակով՝ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին նվիրված հանդիպումից հետո: Նախարարները որոշում կընդունեն եվրոպական պատասխանի մասին, որը կլինի պատժամիջոցների ձեւով»,- հայտարերել Է Բորելն՝ ընդգծելով, որ պատժամիջոցների մասշտաբը կքննարկվի, բայց դա չի լինի Եվրամիության ամբողջ պատասխանը: Նա կարծում Է, որ ռուսական զորքերի հնարավոր մուտքը Դոնբաս լիամաստաբ ներխուժում չԷ, բայց դրանք զորքեր են ուկրաինական հողում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ