Կիևում տղամարդը դիմակ կրելու պահանջին ի պատասխան կրակել է խանութի պահակի վրա
Կիևում իրավապահ մարմինները բերման են ենթարկել խանութի պահակի վրա կրակած տղամարդուն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով Կիև դատախազության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը։ Տղամարդը պահակին կրակել է դիմակ չկրելու վերաբերյալ նրա կողմից դիտողություն ստանալուց հետո։
«Դեպքը տեղի է ունեցել «Պոբեդա» պողոտայի առևտրի կենտրոնում գտնվող խանութներից մեկի տարածքում: Պարզվել է, որ տղամարդը խանութ է մտել առանց դիմակի, ինչի պատճառով պահակը դիտողություն է արել: Չցանկանալով դիմակ կրել՝ տղամարդը երկու կրակոց է արձակել պահակի ուղղությամբ: Միջադեպի հետևանքով պահակը գլխի և իրանի հատվածում վնասվածքներ է ստացել», - ասվում է հաղորդագրության մեջ:
Տղամարդուն բերման են ենթարկել, հարուցվել է քրեական գործ «խուլիգանություն» հոդվածով, որի հետևանքով տղամարդը կարող է մինչև յոթ տարվա ազատազրկման դատապարտվել:
Լրատվական գործակալությունը նշել է, որ Ոկրաինայում գործում է համաճարակաբանական 4 գոտի՝ «կանաչ», «դեղին», «նարնջագույն» և «կարմիր»։ «Կարմիր» գոտում այս պահին գտնվում են Կիևի, Օդեսայի, Լվովի, Սումիի և այլ մարզեր։
Կարծիքներ