Մեսիին ձեռք բերելու գլխավոր հավակնորդն «Ինտերն» է
«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին շարունակում է մտածել կատալոնական ակումբից հեռանալու մասին:
OK Diario-ի համաձայն՝ այս պահին 33-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու գլխավոր հավակնորդն իտալական «Ինտերն» է: Միլանյան ակումբի ներկայացուցիչները լուրջ աշխատանք են տանում այդ հարցով:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Մանչեսթեր Սիթին» պայմանագիր է պատրաստում Մեսիի համար և հունվարին առաջարկ կանի նրան:
Հիշեցնենք, որ այս ամռանը Մեսին ցանկանում էր հեռանալ «Բարսելոնայից», սակայն ակումբը բաց չթողեց նրան: Արգենտինացին 2003 թվականից է հանդես գալիս կատալոնացիների գլխավոր թիմում, որի հետ նվաճել է 34 տիտղոս:
Կարծիքներ