Բարսելոնան 6 տարվա պայմանագիր է առաջարկում Օլմոյին
«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն կապ է հաստատել «ՌԲ Լայպցիգի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Դանիել Օլմոյի գործակալների հետ։ Armsport.am-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Mundo Deportivo առցանց հրատարակությունը։
Աղբյուրի համաձայն՝ Դեկուն հաղորդագրություն է ուղարկել խաղացողի շրջապատին՝ առաջարկելով վեց տարվա պայմանագիր։ Հաղորդվում է, որ «Բարսելոնան» պատրաստ է ֆուտբոլիստի համար 60 միլիոն եվրո վճարել «Լայպցիգին»:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Օլմոն ակումբի և ազգային հավաքականի բոլոր մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման, որոնցում դարձել է 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt հեղինակավոր ինտերնետային պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 60 միլիոն եվրո։
Կարծիքներ