Վերին Լարսի ռուսական և վրացական անցակետերը սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 2-ը որոշակի ժամերի չեն աշխատի
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են, որ Վերին Լարսի անցակետի չեզոք գոտում գտնվող թունելում սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 2-ը ներառյալ նախատեսվում է իրականացնել վերանորոգման աշխատանքներ, ինչի կապակցությամբ նշված ժամանակահատվածում Երևանի ժամանակով առավոտյան 05:00-09:00 անցակետերը չեն աշխատի:
Մյուս բոլոր ժամերին ռուսական և վրացական անցակետերը կաշխատեն բնականոն ռեժիմով:
Կարծիքներ