Կառավարության արտաքին քաղաքականությունը նաև մեր մասին աշխարհի պատկերացումները լավարկելու ենթատեքստ ունի. Փաշինյան

Կառավարության արտաքին քաղաքականությունը նաև մեր մասին աշխարհի պատկերացումները լավարկելու ենթատեքստ ունի. Փաշինյան

«Աշխարհի եւ միջազգային հարաբերությունների մասին մեր պատկերացումները շարունակում են մնալ մակերեսային»։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Խրիմյան Հայրիկի ավանդած պատկերացումները հարդարել ենք, փաթեթավորել ժապավեններով ու ժանյակներով, բայց աշխարհը ճանաչելու մեր մեթոդի մեջ շատ բան չենք փոխել։

Աշխարհը մեզ համար շարունակում է մնալ անծանոթ վայր եւ նրան ճանաչելը՝ առաջնային խնդիր։

Կառավարության կողմից իրականացվող բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությունը ոչ միայն աշխարհի մասին մեր պատկերացումները, այլեւ մեր մասին աշխարհի պատկերացումները էապես լավարկելու ենթատեքստ ունեն»,- գրել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում