G7-ի ԱԳ նախարարները դատապարտել են Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումները

G7-ի ԱԳ նախարարները դատապարտել են Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումները

Յոթի խմբի (G7) երկրների արտաքին գործերի նախարարները դատապարտել են Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումները`դրանք համարելով Փհենյանի պարտավորությունների ակնհայտ խախտում։  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է համատեղ հայտարարության մեջ, որի տեքստը հրապարակել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«Մենք վճռականորեն դատապարտում ենք այդ գործողությունները: Դրանք ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի բանաձևերի շրջանակներում ԿԺԴՀ-ի պարտավորությունների ակնհայտ խախտում են, այդ թվում`2397 բանաձևը», - ասված է հաղորդագրության մեջ:

Յոթի խմբի (G7) երկրների ԱԳ նախարարները կոչ են անում ԿԺԴՀ-ին կատարել բոլոր իրավաբանական պարտավորությունները, որոնք բխում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերից, ընդունել շահագրգիռ կողմերի երկխոսության առաջարկները:

Նաև G7-ը Փհենյանին կոչ են արել հրաժարվել զանգվածային ոչնչացման զենքի և բալիստիկ հրթիռների ստեղծման ծրագրերից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում