Կանադայի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել կանադացիներին խուսափել Ուկրաինա մեկնելուց
Կանադայի արտաքին գործերի նախարարությունը երկուշաբթի երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Ուկրաինա ցանկացած ոչ էական ճանապարհորդությունից։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Խուսափեք ցանկացած ոչ էական ճանապարհորդությունից դեպի Ուկրաինա՝ Ռուսաստանի կողմից շարունակվող սպառնալիքների և երկրի տարածքում և նրա շրջակայքում ռազմական կուտակումների պատճառով», - ասվում է գործակալության կայքում:
Նրանց, ովքեր արդեն գտնվում են Ուկրաինայում, Կանադայի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել գնահատել այս երկրում իրենց մնալու անհրաժեշտությունը:
Կարծիքներ