ՀՀ հանրությունը խորը հիասթափություն է ապրել և ապրում ՀԱՊԿ գործելակերպից. Նիկոլ Փաշինյան

ՀՀ հանրությունը խորը հիասթափություն է ապրել և ապրում ՀԱՊԿ գործելակերպից. Նիկոլ Փաշինյան

«ՀԱՊԿ կանոնադրության համաձայն` ՌԴ-ն պետք է միջամտեր, եթե Հայաստանը հարձակման ենթարկվեր մեկ այլ պետության կողմից, ինչը վերջին տարիներին տեղի է ունեցել. ՀՀ որոշ տարածքներ դեռևս օկուպացիայի տակ են Ադրբեջանի կողմից: Ինչպես եք բացատրում ՌԴ` չմիջամտելու և իր ՀԱՊԿ պարտավորությունները չկատարելու պահվածքը»:

Իտալական La Repubblica պարբերականի թղթակցի այս հարցին ՀՀ վարչապետը պատասխանել է.

«Ես առնվազն կարող եմ ասել, որ Հավաքական անվտանգության պայմանագրի գործունակության և պայմանագրունակության առումով Ձեր նկարագրած իրավիճակը խոսում է ճգնաժամի մասին: Եվ դա չեմ կարծում, թե միայն Հայաստանի խնդիրն է, դա հենց ամբողջությամբ Հավաքական անվտանգության կազմակերպության խնդիրն է:

Ինչ վերաբերում է բացատրություններին՝ դրանք ամենատարբեր կարող են լինել, բայց ես չեմ կարծում գոնե մեր տեսակետից բացատրությունները կարևոր չեն, և այն, որ այդ առումով Հայաստանի հանրությունը խորը հիասթափություն է ապրել և ապրում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործելակերպի վերաբերյալ, կարծում եմ՝ ակնհայտ է:

Նաև սա է պատճառը, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 2022 թվականի աշնանը Երևանում տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում Հայաստանը չվավերացրեց, չմիացավ մի շարք փաստաթղթերի, և քանի որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, այդ դեպքում որոշում չընդունվեց»: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում