Փոխվում են միայն եղանակային պայմանները և հագուստները, մնացածը մնում է անփոփոխ. Դավոյանը՝ ընդդիմության հանրահավաքի մասին

Փոխվում են միայն եղանակային պայմանները և հագուստները, մնացածը մնում է անփոփոխ. Դավոյանը՝ ընդդիմության հանրահավաքի մասին

«Նորից պարզ դարձավ, որ նախ և առաջ, Հայաստանի փրկության մարմաջով տառապող հայաստանյան ընդդիմությանը պետք է փրկել հենց իրենից»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ նշելով, որ չէր անդրադառնա երեկվա հայրենասիրական հանրահավաքին, եթե «գեթ մի բանական միտք լսեր»:

«Բայց այսօր էլ, նորից , դեժավյու..

 

Փոխվում են միայն եղանակային պայմանները և եղանակային պայմանների հետ կապված հագուստները, իսկ դեմքերը, հայացքները, տեքստերը մնում են անփոփոխ։

Իհարկե խորհուրդ տալն անշնորհակալ գործ է, բայց խորհուրդ կտամ հաջորդ հանրահավաք կազմակերպելու և մի քանի տասնյակ մարդու ապօրինի գույքի հետ կապված հարցերից շեղելու փոխարեն, անցած որևէ հանրահավաքի տեսագրություն միացնել Ազատության հրապարակում և սուրճի սեղանի շուրջը հանգիստ զրուցել ամառային ծովափնյա արձակուրդներից։»,- երեկ գրել է Դավոյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում