Ադրբեջանի ՊՆ-ն խոստովանել է, որ հարվածել է Հայաստանի տարածքին
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը խոստովանել է, որ երկրի ԶՈՒ-ն Հայաստանի տարածքում «շարքից հանել է օպերատիվ-հրթիռային համալիր»։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայությունը՝ վկայակոչելով երկրի Պաշտպանության նախարարությունը։ «Հոկտեմբերի 14-ին շուրջ 8:36-ին նկատվել է, որ Հայաստանի Հանրապետության կողմից Քելբաջարի շրջանի սահմանակից գոտում կրակային դիրքում օպերատիվ-տակտիկական բալիստիկ հերթական հրթիռն է բացազատվել»,- ասվում է հաղորդագրությունում։ Ադրբեջանական ՊՆ-ում պնդել են, որ հրթիռային համալիրը թիրախում ունեցել է Գյանջայի, Մինգեչաուրի և Ադրբեջանի այլ քաղաքների ենթակառուցվածքներն ու քաղաքացիական բնակչությունը։ «Ադրբեջանական բանակը ճշգրիտ հարվածով շարքից հանել է այդ լեգիտիմ ռազմական թիրախը՝ այդպիսով թույլ չտալով հարձակում ադրբեջանական խաղաղ բնակչության նկատմամբ»,- ասվում է հաղորդագրությունում։
Կարծիքներ