Ծիծեռնակաբերդի բարձունքում 250 կտնկվի. մեկնարկել է կանաչապատման երրորդ փուլը
Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ համայնքին պատկանող տարածքում մեկնարկել է կանաչապատման երրորդ փուլը: Ծառատունկի շրջանակում կտնկվի շուրջ 250 ծառ։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը՝ նշելով, որ 8.5 հա համայնքապատկան հատվածում դեռևս 2019թ. նախանշված ծրագիրը գործնական փուլ է մտել այս տարի:
«Ծառերը տեղադրել ենք փակ արմատային համակարգով, բայց ամառվա շոգին նույնիսկ այդ դեպքում հնարավոր է` կորուստներ լինեն։ Չնայած դրան, այսօր ես մոնիտորինգ եմ արել և կարող եմ ասել, որ շուրջ 85-90 տոկոս կպչողականություն ենք ապահովել»,-ասել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգ Արծվի Գրիգորյանը:
Հավելենք, որ անտառային գոտին կարգի բերելու գործում 160 աշխատակից է ներգրավված: Տարածքից տեղափոխվել է ավելի քան 400 մեքենա աղբ:
Հաջորդ ծառատունկն աշնանը կլինի։
Կարծիքներ