Մարսելոն լքում է Մադրիդի «Ռեալը»
Մադրիդի «Ռեալը» իր պաշտոնական կայքի միջոցով տեղեկացրել է, որ Մարսելոն լքում է թիմը և նրա հրաժեշտին նվիրված արարողությունը տեղի կունենա վաղը։
Այն կայանալու է Ռեալ Մադրիդ Սիթիում, որին ներկա է լինելու նաև ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը։
Ամենավերջում Մարսելոն մամլո ասուլիսի կմասնակցի և կպատասխանի լրագրողների հարցերին։
Կարծիքներ