Չինաստանի հարավում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Չինաստանի Սիչուան և Գույչժոու նահանգների սահմանին 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Էպիկենտրոնը գտնվել է Յիբին քաղաքից 89 կմ հարավ-արևելք՝ մոտ 242 հազար մարդ բնակչությամբ։
Զոհերի կամ ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում։
Կարծիքներ