«Սիրում եմ քեզ, ամենալավ ամուսին»․ Լուիզա Ներսիսյանը շնորհավորել է Հրանտ Թոխատյանի 66-ամյակը
ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը երեկ՝ հունվարի 10-ին, նշել է ծննդյան 66-ամյակը: Դերասանին ջերմ շնորհավորանքներ են հղել ընտանիքի անդամները, գործընկերներն ու երկրպագուները:
Արտիստին ջերմ շնորհավորանք է հղել նաև կինը՝ դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
«Բարով ես ծնվել, առողջ ու հաջողակ լինես: Սիրում եմ քեզ: Ամենալավ ամուսին, տաղանդավոր դերասան, մարդ-տոն, շատերի մոտիվացիայի աղբյուր, երեխաների անփոխարինելի ընկեր։ Ուզում եմ՝ բոլոր նպատակներդ իրականանան, բոլորին ոգեւորես քո դրական լիցքերով ու նոր նախագծերով»,- «Ինստագրամի» իր էջի սթորի բաժնում հաամատեղ լուսանկարին կից գրել է նա։
Կարծիքներ