Հունաստանի վարչապետը մայիսին կմեկնի Թուրքիա

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը մայիսին կմեկնի Թուրքիա՝ հանդիպելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հունական կողմի դիվանագիտական աղբյուրները դեռևս չեն հստակեցնում, թե Միցոտակիսի Ստամբուլ այցը երբ կկայանա, միայն նշվում է, որ կլինի մայիսի առաջին շաբաթների ընթացքում։
Էրդողան-Միցոտակիս հանդիպումից առաջ նախատեսված է նաև Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսի այցը Թուրքիա։
Բացի վերոնշյալ այցից Գերապետրիտիսը մայիսի 13-14-ին կայցելի Թուրքիա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումներին։
Այդ ընթացքում նա կհանդիպի Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ, որն ըստ հունական դիվանագիտական աղբյուրների, կլինի Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի վերջին հանդիպման շարունակությունը։
Կարծիքներ