Տավուշում տրակտորը գլորվել է ձորը,վերածվելով ջարդոնի

Տավուշում տրակտորը գլորվել է ձորը,վերածվելով ջարդոնի

Տավուշի մարզի բնակիչ, 65-ամյա Հրաչիկ Վ.-ն իր վարած «Տ-80» անվավոր տրակտորով Ներքին Կարմիր Աղբյուր  բնակավայրի գերեզմանների ճանապարհին՝ վերելքի վրա, ըստ նախնական տեղեկությունների՝ չի կարողացել առաջ ընթանալ, կորցրել է կառավարումը և  հետընթացքով գլորվել ձորը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Հրաչիկ Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Բերդ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների, ճանապարհային ոստիկանության  ծառայողները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում